yerkirmedia.am – Սիրիայի Ամուտա քաղաքի ազգությամբ միակ հայը, որը մասնագիտությամբ բժիշկ էր, մահացել է:
Հրանտ Կարանֆիլյանը երկար տարիներ աշխատել է տեղի հիվանդանոցում՝ որպես գլխավոր բժիշկ: Նա կյանքից հեռացել է երկարամյա հիվանդության պատճառով:
Հիվանդանոցի աշխատակիցները ի հիշատակ Կարանֆիլյանի, հիվանդանոցը կոչել են նրա անունով:
Կարանֆիլյանը Ղամշլիում հայտնի ընտանիքի հետնորդներից էր: