Սեպտեմբերի 24-ին Հալեպի «Արամ Մանուկյան» Կենտրոնի «Անի» սրահում տեղի է ունեցել ՀՀ Անկախության 22-րդ տալեդարձին նվիրված ընդունելությունը, որը կազմակերպել էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ընդունելությանը մասնակցել են Հալեպի հայ երեք համայնքապետերը, մշակութային, բարեսիրական միությունների ներկայացուցիչները և բազմաթիվ հալեպահայեր:
Ընդունելության ընթացքում ներկաների առջև ելույթ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը: Նա հանգամանորեն անդրադարձել է անցած 22 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին, ինչպես նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության 20-ամյա գործունեությանը և հալեպահայ համայնքի հետ ունեցած սերտ գործակցությանը: