panorama.am – Թուրք-սիրիական սահմանին հուլիսի 28-ին առևանգված երկու հայ պատանիներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ» կայքը՝ հղում կատարելով Հալեպում ունեցած իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք կանգնեցրել էին Սիրիայից Թուրքիայի Այնթափ քաղաք մեկնող մեքենան և առևանգել ուղևորներին: Ավտոբուսում 3 հայ ընտանիք է եղել: Այժմ երեխաները գտնվում են Սիրիայում: