yerkirmedia.am – Հալեպի Սուլեյմանիե թաղամասում երեկ երեկոյան վիրավորվել է 65-ամյա հայազգի մի տղամարդ։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Իսկ նախօրեին թուրք-սիրիական սահմանին առեւանգված 14 եւ 12 տարեկան երկու հայ երեխաներին ազատելու ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում։ Անվտանգությունից ելնելով՝ առեւանգվածների անունները չեն հրապարակվում։
Մեր թղթակիցը նաեւ տեղեկացնում է, որ դեռեւս շաբաթ առեւանգված չորս հայ տղամարդկանց հետ կապված արմատական տեղաշարժ չկա, թեեւ վերադարձնելու հույսը մեծ է։ Իսկ նրանց հետ միասին Թուրքիա տեղափոխված հայ կանայք այսօր հասնելու են Հայաստան։