galatv.am – ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Սիրիայում շարունակվում է լարված մնալ ներքաղաքական իրավիճակը: Ծանր կացության մեջ են հայտնվել հատկապես պաշարման մեջ գտնվող Դամասկոսում բնակվող հայերն ու Հալեպ քաղաքի հայաշատ թաղամասերը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ այն իրավիճակը, որն այժմ տիրում է այդ երկրում, դեռ երկար ժամանակ կպահպանվի, քանի դեռ թուրքական կառավարությունը որդեգրել է ագրեսիվ և անհանդուրժողական քաղաքականություն ինչպես սիրիացիների և քրդերի, այնպես էլ սիրիահայերի նկատմամբ:

Ի՞նչ է կատարվում Սիրիայում և ինչպե՞ս են Հայաստանում իրենց զգում այնտեղից գաղթած սիրիահայերը: