panorama.am – Հալեպահայերի մասին ճգրիտ տեղեկություններ քաղում ենք ավելի շատ ֆեյսբուքյան էջերից, որտեղ նրանք կիսվում են իրենց խնդիրներով: Խնդիրներ, որ գնալով մտահոգիչ ու ահարկու են դառնում:

Փողի արժեզրկում, որ արդեն նույնիսկ ոչինչ է նրանց իրական կորուստների ու կրած ցավի համեմատ:

Այսպես. հալեպահայերի ֆեյսբուքյան էջում Լալա Մինասեանը գրել է «պյուռոսյան» հաղթանակի մասին: Մասնավորապես նշված է.

«Պետական պաշտօնեայ մը կը խօսի, թէ ամերիկեան յայտնի թերթի յայտնի տնտեսական մեկնաբան մը հիացեր է, որ Սուրիոյ դրամը այս քանդուող տնտեսութեան պայմաններու մէջ կը պահէ իր արժէքը (ասոր պահել կ՛ըսեն). ուրիշ երկիր ըլլար` հիմա տոլարի համեմատ արժեզրկումը ահռելի պիտի ըլլար…

– Այո՛, ճիշդ է ըսածը, բայց ատկէ ինծի ի՞նչ շահ, երբ քսան տարուան աշխատանքիս խնայողութիւնը թուղթ դարձաւ. ո՞վ պիտի տայ իմ ապահովութիւնս,- կը խօսի քովինս:

Մարդը կը շարունակէ. «Բոլոր ոճրագործները պիտի ստանան իրենց արժանի պատիժը, ոչ ոք պիտի ազատի…»:

Քովինս կը խօսի.

– Շա՛տ լաւ, բայց դրացիս առեւանգեցին ու ծեծի տակ հաշմանդամ եղաւ, ո՞վ պիտի վերադարձնէ անոր առողջութիւնը:

– Իմ ալ դրացիիս տղան տարին, մինչեւ օրս տեղը անյայտ էր. հայրը շատ ասդին-անդին զարնուեցաւ ու վերջապէս իմացաւ. մորթած են… անոր ո՞վ եւ ի՞նչ հատուցում պիտի տայ… մարդուն կեա՛նքը մարեցաւ:

– Իսկ իմ ազգիս զաւակնե՜րը,- կը նուայ հոգիս, անոնք, որոնք կրկին փոշիացան աշխարհի ճամբաներուն վրայ. ո՞վ պիտի ժողվէ, տօ, լա՛ճ տնաւեր…

Մեզի փիւռոսեա՞ն յաղթանակ պէտք է…»:

Ձեր զորակցությունը հալեպահայերին կարող եք հայտնել հետևելով նրանց ֆեյսբուքյան էջին` այստեղ https://www.facebook.com/photo.php?fbid=400896586687883&set=a.267387420038801.54034.252277918216418&type=1