Ամսական արխիւ: October 2016

AFP. Հալեպում զոհված Միրեյ Հինթոյանը սիրիական լողի աստղ էր

news.am – Միրեյ Հինթոյանն ու նրա 12-ամյա եղբայր Արմանն իրենց ընտանեկան սուպերմարկետում են եղել, երբ սկսվել է Հալեպի հրթիռակոծումը: Այս ասված է Հալեպում զոհված սիրիահայերի մասին AFP-ի հոդվածում: Սիրիական լողի աստղ Միրեյը որոշել էր բաց թողնել մարզումն ու մի քիչ…

Հալեպում հայկական թաղամասերի պաշտպանության ժամանակ ՀՅԴ անդմաներ են զոհվել

yerkir.am – Հալեպում հայկական թաղամասերի պաշտպանության ժամանակ զոհվել են ընկեր Գասպար Շաթոյանն ու Մովսես Մովսեսյանը: Երիտասարդները զոհել են այսօր՝ Հալեպի Նոր Գյուղ շրջանում: Կա նաև մեկ վիրավոր՝ Վարուժան Տոնապետյանը։ Նրա վիճակը, ըստ «Գանձասար»-ի, կայուն է։

ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ

asbarez.com – Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ սրբազան հայրն ու վերջին հնգամեակին իրերայաջորդ Ազգային վարչութիւնները, հակառակ սուրիական տագնապի հետեւանքներու ծանրութեան, Ազգային կրթական հաստատութիւնները բաց պահելով, մասնաւորաբար Հալէպի մէջ, իրենց առաքելութիւնը իրականացնելու յանձնառութեամբ հետամուտ եղան տրամադրելի բոլոր հնարաւորութիւններով նպատակային տնօրինումներ կատարելու: Ազգային…

Երևանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը

yerkir.am – Երևանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Այն ճանապարհում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի…

Հալեպը կրկին հրթիռակոծվում է. կա 5 զոհ 32 վիրավոր

tert.am – Այսօր Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: «Գանձասարի» փոխանցմամբ` հրթիռակոծվել են Մերիդյան, Սեբիլ, Սուլեյմանիյե, Ալ Հալաբ թաղամասերը: Հրթիռակոծվել է նաև Հալեպի Պետական Համալսարանի շրջակայքը: Ներկա պահին կա 5 զոհ և 32 վիրավոր: Առայժմ տեղեկություն…

Մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը Հայաստանից ժամանեց Սիրիա

a1plus -Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական էջը Թվիթերում տեղեկացնում է, որ հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը վայրեջք կատարեց Հմեյնիմ ավիբազայում։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը այնտեղ էր դիմավորելու համար : Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերում նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու…

ՀՀ կառավարության օգնությունը Հալեպում կծառայի՞ նպատակին

a1plus.am – Անցած շաբաթ Սիրիայում տեղի ունեցած ռազմական սրացումների ժամանակ հայ զոհերի թիվը հասել է 10-ի։ Իսկ ընդհանուր առմամբ, հստակ վիճակագրություն չկա, թե սիրիական հակամարտության ընթացքում քանի հայ է զոհվել: Արաբագետ Հայկ Քոչարյանը վստահ է՝ նրանց թիվը մի քանի հազարի…

Արամ Ա. Կաթողիկոս Մօտէն Կը Հետեւի Հալէպի Կացութեան

aztagdaily.com – Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Լոս Անճելոս ժամանած օրն իսկ, իմանալով Հալէպի մէջ վերջին օրերու ընթացքին թէժ կռիւներու իբր արդիւնք ստեղծուած ծանր կացութեան մասին, կապ հաստատեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանին հետ եւ մօտէն հետաքրքրուեցաւ…

Հայաստանէն Երկու Օդանաւ Մարդասիրական Օգնութիւն Պիտի Առաքուի Սուրիա

aztagdaily.com – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ, սուրիական պատերազմէն տուժած բնակիչներուն աջակցելու նպատակով մօտիկ ապագային երկու օդանաւ պիտի առաքուի Սուրիա` մարդասիրական օգնութեամբ լեցուն: Այս մասին նշուած է Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ: Նշուած է, որ Հայաստան շատ մտահոգ…

Կրկնակի Զօրակցութիւն` Սիրիահայ Հերոսական Համայնքին…

alikonline.ir – Սիրիայի Հալէպ քաղաքի հայաբնակ թաղամասերի դէմ նպատակային հրթիռակոծումները շուրջ մէկուկէս տասնեակ հայերի զոհւելու ու վիրաւորւելու պատճառ են դարձել… Դա այն դէպքում, երբ հայ դպրոցականներին պատսպարելու պատասխանատուների փրկարարական ջանքերը արդիւնաւորւել են՝ յաւելեալ զոհերից ու վիրաւորներից խոյս տալով: Մինչ սիրիական…