aparaj.am – ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 15-ից 19-ը սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերությունում անվճար կիրականացվի ընդհանուր վիրաբուժական պրոֆիլի վիրահատություններ:

ԼՂՀ առողջապահության նախարարության հաղորդած տեղեկության համաձայն՝ ցանկություն հայտնողները կարող են ներկայանալ «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ` նախապես հետազոտվելու և հերթագրվելու նպատակով: