Ամսական արխիւ: April 2016

Հրթիռակոծվել են Հալեպի հայկական թաղամասերը

tert,am – Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Վիլաներ թաղամասերը ապրիլի 14-ին հրթիռակոծման են ենթարկվել: Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն` վկայակոչելով Հալեպում գործող «Գանձասար» լրատվական գործակալություն, հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան զինված ընդդիմադիր խմբավորումների կողմից: Ինչպես հաղորդվում է տեղի…

Հայաստան տեղափոխված սիրիահայերն իրենց օժանդակությունը կիսեցին Արցախի հետ

hayernaysor.am – Թեկուզ կարիքի մեջ հայտնված` սիրիահայերը չէի՛ն կարող անմասն մնալ: Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքի զավակները արժանավայել կեցվածք ցուցաբերեցին՝ իրենց հատկացված օժանդակություններից մի մաս ուղարկելով Արցախի շտաբին: «Կրկնակի հուզմունք ապրեցինք, երբ oժանդակություն ստանալու մոտեցող սիրիահայերը հրաժարվեցին ասելով՝մեր բաժինը Արցախ ուղարկեք»,-«Հայերն…

Սիրիահայերն առանց որակավորման քննությունների կստանան ՀՀ վարորդական վկայականներ

aysor.am – Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց սիրիահայերին վարորդական վկայականներ հատկացնելու մասին որոշումը: Հիմնական զեկուցող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիներին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականների հիման վրա, առաջին…

Հալեպում իրավիճակը լարվել է. տասնյակ հրթիռներ են արձակվել քաղաքի տարբեր հատվածների՝ նաև հայահոծ թաղամասերի ուղղությամբ (լուսանկարներ)

tert.am – Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները խախտել են զինադադարը՝ տասնյակ հրթիռներ արձակելով քաղաքի տարբեր շրջանների վրա. հայտնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը։ Այսօր առավոտյան հրթիռակոծվել են Հալեպի Թելեֆոն Հաուայի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ճապրիե, Մեյսելուն, Սուլեյման ալ-Հալաբի, Շեյխ Մաքսուդ և…

Հալեպի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Խմբագրությունից փոխանցեցին, որ առավոտյան ժամը 7:00-ից սիրիահայությունը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շտապում են ընտրական տեղամասեր: Հալեպի Բերիո Հայոց…

Դամասկոսում սիրիահայ զինվոր է զոհվել

Դամասկոսի արվարձաններից մեկում սիրիական բանակի՝ ազգությամբ հայ զինծառայող է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հալեպահայ զոհը Րաֆֆի Գազեզյանն է։ Նրա դին այսօր առավոտյան ուղարկվելու է Հալեպ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Թեև Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության խմբավորումների…

Հալեպը կրկին հրթիռակոծվել է

yerkirmedia.am – Սիրիական բանակն իր դաշնակիցների հետ շարունակում է մարտեր մղել երկրում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ: Ռազմական գործողություններ են ծավալվել Հալեպի հարավային մատույցներում: Կառավարական ուժերն ազատել են Թելեթ-Էլ-Իս ռազմավարական բարձունքները եւ դրանց մերձակայքում գտնվող Էլ Իս քաղաքը, որոնք օրեր առաջ…