tert,am – Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Վիլաներ թաղամասերը ապրիլի 14-ին հրթիռակոծման են ենթարկվել:
Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն` վկայակոչելով Հալեպում գործող «Գանձասար» լրատվական գործակալություն, հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան զինված ընդդիմադիր խմբավորումների կողմից:
Ինչպես հաղորդվում է տեղի բնակիչներից ոմանք վնասվածքներ են ստացել, բազմաթիվ կառույցներ, տներ և պահեստներ ավերվել են:
Վերջին օրերին Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասը ևս հրթիռակոծման կենտրոնում է հայտնվել: Հրթիռներից մեկը վնասել է Հալեպի հայկական դպրոցը, սակայն զոհեր չեն եղել: