aysor.am – Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց սիրիահայերին վարորդական վկայականներ հատկացնելու մասին որոշումը:
Հիմնական զեկուցող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիներին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականների հիման վրա, առաջին անգամ դիմելու դեպքում՝ առանց որակավորման քննություններ հանձնելու, հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ՝մեկ տարի ժամկետով:
Նշենք նաև, որ սիրիահայերն այսուհետ պետք է ՀՀ վարորդական իրավունք ստանալու համար ներկայացնեն անձնագիր և անձը հաստատող մեկ այլ փաստաթուղթ, իսկ ՀՀ-ից բացակայելու պարագայում՝ նաև վայրի մասին տեղեկանք, ինչպես նաև՝ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Սիրիայի քաղաքացիները պետք է ներկայացենեն նաև Սիրիայի վարորդական իրավունքի վկայականի թարգմանությունը՝ նոտարով հաստատված: