yerkirmedia.am – Սիրիական բանակն իր դաշնակիցների հետ շարունակում է մարտեր մղել երկրում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ: Ռազմական գործողություններ են ծավալվել Հալեպի հարավային մատույցներում:
Կառավարական ուժերն ազատել են Թելեթ-Էլ-Իս ռազմավարական բարձունքները եւ դրանց մերձակայքում գտնվող Էլ Իս քաղաքը, որոնք օրեր առաջ գրավել էր «Ջեբհաթ ալ Նուսրա» ծայրահեղական խմբավորումը:
Ի դեպ, հաղորդվում է նաեւ, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հարձակումներ է գործել Դամասկոսի մոտակայքում՝ կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Ահաբեկիչներն այսօր թիրախավորել են նաեւ Հալեպի բնակելի թաղամասերից մեկը. հաղորդվում է առնվազն 1 զոհի եւ 17 վիրավորի մասին: