Փետրվարի 17-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գ.Գյուլբենկյան սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան համերգով: Երկու ճանաչված կատարողները բազմիցս են մասնակցել մրցույթ-փառատոների ինչպես Վրաստանում,…
Ամսական արխիւ: February 2013
Հալեպի հայկական թաղամասում հայ է վիրավորվել
17/02/2013
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ դիպուկահարի արձակած փամփուշտից վնասնվել է մեր հայրենակցի ձեռքը: Նրան անմիջապես տեղափոխել են…
այկ Դեմոյանի գրքի վաճառքից ստացված շահույթը կտրամադրվի սիրիահայերին
16/02/2013
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի այսօր կայացած շնորհանդես–վաճառքին հեղինակը ներկաներին տեղեկացրեց, որ գրքի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի սիրիահայերին, 1200 միավոր էլ կտրամադրվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրադարաններին։ Հեղինակն իր խոսքն սկսեց խոստովանությունից, թե ինչու հենց ինքը…
Ի՞նչ մնաց վիրաւոր Հալէպէն
15/02/2013
Ծ. Խմբ.- Այս առաւօտ Հալէպէն, վստահելի աղբիւրէ, վերոյիշեալ խորագրին ներքեւ ստացանք հետեւեալ թղթակցութիւնը, որուն հեղինակը արիւնաքամ սրտի մը պոռթկումով, յետին մանրամասնութեամբ կը նկարագրէ այն անտանելի կացութիւնը, որ կը շարունակէ տիրել երկրէն ներս եւ իր վտանգաւոր թաթին տակ պահել նաեւ այնտեղ…
Հալեպում կրկին հայ է զոհվել, եւս մեկն առեւանգվել է
15/02/2013
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպի Սուլեյմանիա թաղամասի գլխավոր փողոցում պատահական փամփուշտից հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը 1970թ.-ի ծնված, երկու դուստրերի հայր Հարություն Կոշկերյանն է:…
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Լիբանանի Գործադիր Մարմինը Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Յանձնեց Սուրիահայութեան Օժանդակութեան 100.000 Տոլարը
15/02/2013
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը ուրախութեամբ կը յայտնէ, որ հինգշաբթի, 14 փետրուար 2013-ի առաւօտեան այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոսին` յանձնելու սուրիահայութեան ի նպաստ հանգանակուած գումարին չեքը: Արդարեւ, մարմինի անդամները վեհափառ հայրապետին տեղեկացուցին, որ համայն լիբանանահայութեան ջանքերով…
Հալէպի Մէջ Հայ Մը Եւս Առեւանգուած Է
15/02/2013
Այսօր, հինգշաբթի, 14 փետրուար 2013-ին առաւօտեան ժամը 11-ին, Հալէպի Շըղէյյէֆի ճամբուն վրայ հայ մը առեւանգուած է։ Գէորգ Գարակիւլլէյեան անունով երիտասարդ մը Հալէպի Շըղէյյէֆի ճամբուն վրայ իր աշխատավայրը մեկնած պահուն առեւանգուած է զինուած չորս անձերու կողմէ: Գէորգ Գարակիւլլէյեան իր եղբոր եւ…
Հալէպի մէջ հայ մը եւս զոհուած
15/02/2013
Այսօր, հինգշաբթի, 14 փետրուար 2013-ին, կէսօրուան ժամը 1:15-ին Հալէպի Սիւլէյմանիյէ պողոտայի մայթի վրայ յանկարծակի ինկած եւ մահացած է Յարութիւն Քէօշկէրեան: 1970-ի ծնունդ Յարութիւն Քէօշկէրեան գլուխէն ստացած պատահական գնդակէ զոհուած է: Ան ամուսնացած է եւ ունի երկու աղջիկ զաւակ: Ընտանիքին համբերութիւն:…
Դիմատետրի (Facebook) PERIO NEWS էջը
15/02/2013
Սիրելի՛ ընթերցող, Շնորհակալ ենք, որ ժամանակ կը գտնեք եւ կ’այցելէք դիմատետրի (Facebook) PERIO NEWS էջը՝ տեղեկանալու համար սուրիահայութեան վերջին իրադրձութիւնները եւ անոնց ճակատագիրին հետ կապուած վերլուծութիւններն ու արտայայտութիւնները: Յոյսով ենք՝ ինթերնեթի (համացանց) բոլոր հնարաւորութիւնները կ’օգտագործենք սուրիահայութեան իրադրձութիւնները եւ հիմնական դրոյթները…
Սիրիայում առեւանգված հայ հոգեւորականի համար փրկագին են պահանջում
14/02/2013
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից ոչ հեռու` Հոմս քաղաքի մոտ գտնվող Քաֆրուն գյուղի ճանապարհին, հոգեւորականներ են առեւանգվել, այդ թվում` մեկ հայ: Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ միջադեպը տեղի…