Լուրեր

Մարդասիրական օգնություն քեսաբահայությանը

news.am – Բեյրութում Իտալիայի դեսպանությանը կից գործող Իտալիայի միջազգային համագործակցության գրասենյակը, մայիսի 22-ին, Լիբանանում ձեւավորված սիրիահայերին աջակցությունը համակարգող հայկական հանձնաժողովի հետ սկսել է մարդասիրական օգնության տրամադրումը Լաթաքիայում, Անջարում եւ Բեյրութում ապաստանած քեսաբահայ ընտանիքներին: http://news.am/arm/news/210769.html

Սուրիահայերուն Ի Նպաստ Նկարչական Ցուցահանդէս

Perio News/fb/ – Մայիս 11-ին Պոլսոյ պատրիարքարանի դահլիճին մէջ, պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթէշեանի հովանաւորութեամբ, կազմակերպուեցաւ նկարչական ցուցահանդէս` մասնակցութեամբ 53 նկարիչներու. ցուցահանդէսին ամբողջ հասոյթը պիտի նուիրուի Սուրիոյ աղէտեալներուն: Արամ արք. Աթէշեան շնորհաւորեց բոլոր այն նկարիչները, որոնք բարեհաճած էին նուիրելու իրենց…

3550 դոլար է նվիրաբերվել հայանպաստ բարեգործական ծրագրերին

panorama.am – Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, ԱՄՆ Մերիմաք հովտի Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովը, 3550 դոլար գումար է նվիրաբերել հայանպաստ բարեգործական ծրագրերի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է «Armenian Weekly»-ն: Գումարը կբաշխվի չորս բարեգործական ծրագրերի միջև. 1300 դոլար կտրամադրվի…

Հալեպում տեղի կունենա Անդրանիկ Քահքեջյանի հուղարկավորության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորում մայիսի 16-ին զոհված Անդրանիկ Քահքեջյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 22-ին, Սիրիայի ժամանակով 15:30-ին Հալեպի ս. Աստվածածին եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Անդրանիկ Քահքեջյանը Հալեպից էր և ծառայում էր սիրիական…

Շուրջ 1000 սուրիահայերու ժամանակաւոր կացարան յատկացուած է, 900-ին՝ աշխատանք

Perio News /fb/ – «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ը կազմակերպած էր «Համաձուլման ճամբէքով» խորագիրը կրող համագումար, որուն ընթացքին քննարկուած են սուրիահայերուն հիմնախնդիրները՝ բնակարաններու ապահովում, աշխատանքի հարց ու անոնց լուծման ուղիները: Համագումարին մասնակիցները անդրադարձած են նաեւ Քեսապի մէջ տեղի ունեցած իրադարձութիւններուն եւ‘…

«Ընտանիքի ընկեր» ծրագիրին նպատակն է սուրիացի ընտանիքներու եւ տեղացի հայերուն միջեւ ընկերութիւն հաստատել

Perio News/fb/ – Մեկնարկած է «Ընտանիքի ընկեր» ծրագիրը, որուն նպատակն է Սուրիոյ հակամարտութեան պատճառով տեղահանուած 45 ընտանիքներու եւ տեղացի հայ ընտանիքներու միջեւ անմիջական ու ընկերական յարաբերութիւններու հաստատման աջակցիլ: Ծրագիրը նախաձեռնած է ՄԱԿ-ի Գաղթականներու հարցերով գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակը՝ Միացեալ Նահանգներու…

ՆՈՐ ԶՈՀ

Կիրակի 17 Մայիս 2014ին, Նոր Գիւղի մէջ ինկած հրասանդերուն եւ հրթիռներուն պատճառով վիրաւորուած Նուարդ Մարգէյեանը, ստացած ցնցումին ծանր ազդեցութեան չտոկալով` կնքեց իր մահկանացուն: Նշենք, որ Նուարդը, նոյն օրը փլատակներու տակ զոհուած Յարութ Մարգէյեանին մայրն է: Նուարդին թաղմանական կարգը պիտի կատարուի…

ՆՈՐ ԶՈՀ

18 Մայիս 2014ին, Նոր Գիւղի մէջ ինկած հրթիռին պատճառով քանդուած շէնքի փլատակներու տակէն գտնուեցաւ Յարութ Մարգէյեանի (1958ի ծնունդ) անշնչացած մարմինը: Հալէպի Լրատուական Գրասենեակ

Սիրիահայերը ցուցահանդես-վաճառքի ընթացքում ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները

aravot.am – Այսօր Շառլ Անզնավուրի անվան հրապարակում մի խումբ սիրիահայեր իրենց ձեռքի աշխատանքները՝ ուտելիքից մինչեւ ձեռագործ ներկայացրեցին Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում: Այցելուները ոչ միայն կարող էին գնել նրանց առաջարկած ձեռքի աշխատանքներն, այլ նաեւ հնարավորություն ունեին ծանոթանալ…

Հալեպի “Սարդարապատ” պարի խումբը կրկին բեմում էր

yerkirmedia.am – Հակառակ Սիրիայում շարունակվող պատերազմական դրության, հակառակ Հալեպում տիրող վտանգավոր վիճակին, հայկական Սփյուռքի կարեւորագույն օջախը փորձում է կյանքը վերադարձնել բնական հուն։ Հալեպահայ համայնքը փորձում է չկորցնել դեմքը, իր ավանդույթները։ Օրերս կրկին բեմ են բարձրացել Հալեպի “Սարդարապատ” խմբի պարողները։ Մանրամասները`…