Լուրեր

Կմաղթենք, որ գոնե Ս. Աստվածածնա տոնը այնտեղ՝ մեր տներում նշենք, մեր հույսի նշույլները հիմա ավելի վառ են

galatv.am – Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման զինյալները, ինչպես նաև սիրիացի ապստամբները, ովքեր մարտնչում են ընդդեմ իշխանական ուժերի, լքել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող հայաբնակ Քեսապ քաղաքը, որը ահաբեկիչների վերահսկողության տակ էր գտնվում մարտ ամսի վերջից: Ինչպես հաղորդում…

Քեսապի մէջ աւերած են հայկական եկեղեցին

horizonweekly.ca – Քեսապի գրաւման սկզբնական օրերուն, հայկական բնակավայրը գրաւած զինեալները յատուկ տեսերիզներ սփռելով ցոյց կու տային, թէ հայկական եկեղեցիները ոչ մէկ վնասի կամ սրբապղծման արարքի ենթարկուած են եւ թէ անոնք կը գտնուին իրենց հոգածութեան ու խնամքին տակ… Ահաւասիկ, Քեսապի ազատագրումէն…

Քեսապը Ազատագրուած է

14-15 Յունիսին, սուրիական բանակը զինեալներու տիրապետութենէն ազատագրեց Քեսապը՝ երեք ամիս անոնց տիրապետութեան տակ մնալէ ետք: Աւերուած, աւրաուած եւ հրկիզուած են բնակարներ, խանութներ եւ եկեղեցիներ: Քեսապահայութիւնը վճռական է վերադառանալու իր բնօրրանը, այն պահէն, երբ բանակը յայատարարէ, թէ աւանը ապահով է: Քեսապի…

Քեսաբն ազատագրված է

yerkirmedia.am – Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանն ազատագրվել է իսլամ զինյալներներից։ Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները եւ սիրիական լրատվական պաշտոնական աղբյուրները։ Քեսաբի մեր հայրենակիցներից ստացված տեղեկության համաձայն, շաբաթ սկսված գործողության արդյունքում սիրական բանակային ուժերը եւ կամավորական խմբերը կարողացել են…

Բողոքի համահաւաք՝ ի հովանաւորութիւն հալէպահայութեան

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ ուրբաթ՝ յունիսի 13-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում եւ ապա շրջափակում կազմակերպւել էր հաւաքական աղօթք, զօրակցութիւն եւ բողոքի համահաւաք՝ ի դատապարտութիւն Սիրիայում, մասնաւորապէս հալէպահայութեան նկատմամբ տեղի ունեցող անմարդկային վայրագութիւնների եւ Թուրքիայի…

Սուրիական Բանակը Մեծ Յառաջխաղացք Արձանագրեց Քեսապի Մէջ

asbarez.com – Այսօր, Սուրիական բանակը մեծ յառաջխաղացք արձանագրեց Քեսապի մէջ, ամբողջովին իր հակակշռին տակ առնելով Էքիզօլուխի շրջանն ու Քեսապի կողմէ Գարատուրանի խաչմերուկը։ Սուրիական զօրքը մուտք գործեց Քեսապի հրապարակ: Այս մասին կը հաղորդէ shamtimes.net-ը՝ վկայակոչելով սուրիական զինուորական աղբիւրները: Յառաջիկայ ժամերուն կը…

ՍԱՐՖը 100 Հազար Տոլար Եւս Կը Փոխանցէ Սուրիահայութեան

Perio News/fb/ – ԿԼԵՆՏԷՅԼ.- Մինչ Սուրիոյ պատերազմական վիճակը կը շարունակուի, նուիրատուներու փաղանգի մը շնորհիւ՝ Սուրիոյ հայութեան զօրակցութեան միացեալ մարմինը (ՍԱՐՖ) 100,000 տոլար եւս գոյացուց եւ իր կատարած վերջին փոխանցումով՝ սուրիահայութեան օժանդակութեան համար փոխանցուած ընդհանուր գումարը հասցուց մէկ միլիոն տոլարի: «Շնորհիւ…

Հայ Երեք Համայնքապետներուն Այցելութիւնը Նոր Գիւղի Աղէտեալ Գօտի

KANTSASAR /fb/ – Այսօր, Շաբաթ 14 Յունիս 2014-ի առաւօտեան, հայ երեք համայնքապետները այցելեցին Նոր Գիւղի աղէտեալ գօտի։ Անոնք մօտէն ծանօթացան նորգիւղաբնակ ժողովուրդի դժուարութիւններուն, արձանագրուած նիւթական վնասներուն, այցելեցին շրջանին մէջ ահաւոր վնասներ կրած թաղամասեր, ազգային, եկեղեցական եւ համայնքային կառոյցներ՝ Ազգ․ Քարէն…

Քեսապի կաթողիկէ եկեղեցւոյ աղօթագիրքերը կողոպտուած եւ վաճառքի դրուած են

KANTSASAR/fb/ – Kessab.net կայքէջը կը յայտնէ, թէ Քեսապի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ պատկանող կողոպտուած հնատիպ աղօթագիրքեր, Ճաշոցի, Ս. Աւետարանի եւ Մաշտոցի ութը օրինակներ վերջերս ծախու դրուած են Լաթաքիոյ մէջ։ Հայր Նարեկ Լուիզեանը յաջողած է գնել հոգեւոր մատեանները,՝ զանոնք ծախու դրած «վաճառականէն»։…

Իրանահայերը բողոքի ակցիա կկազմակերպեն՝ դատապարտելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի ս. Սարգիս եկեղեցում հունիսի 13-ին տեղի կունենա հավաքական աղոթք և աջակցության ու բողոքի հանրահավաք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հանրահավաքը կկազմակերպվի Թեհրանի հայ առաջնորդարանի նախաձեռնությամբ, որի նպատակն է դատապարտել Սիրիայում, մասնավորապես հալեպահայության…