Լուրեր

ՀԱԼԷՊ. ՆՈՐ ԶՈՀԵՐ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

9 Օգոստոս 2014ի երեկոյեան, ահաբեկչական խմբաւորումներու կողմէ Նոր Գիւղի շրջանին մէջ ինկած կազի տակառին պատճառով զոհուեցան` Մելքոն Պալեանն ու Յարութիւն Սարգիսեանը: Կան նաեւ վիրաւորներ, որոնց իրավիճակը տակաւին կայուն չէ: Մարիա Գաբրիէլեան Հալէպի Լրատուական Գրասենեակ

Արցախի Մէջ Հաստատուած Սուրիահայեր կը Մեկնին Սահմանագիծ

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչութեան պետ Ռոպերթ Մաթեւոսեան ֆէյսպուքեան իր էջին վրայ կը գրէ. «Հաշուած ժամեր յետոյ Քաշաթաղի շրջանէն կամաւորներու երկրորդ խումբը կը մեկնի հայ-ատրպէյճանական սահման՝ զօրակցելու մեր դիրքապահներուն: Ինչպէս նախորդ խումբերու մէջ, այս խումբի մէջ նոյնպէս, կան հարուստ մարտական կենսագրութիւն…

Հալէպահայութեան ողբերգութիւնը կը շարունակուի

30 Յուլիս 2014ին ինկած հրասանդի բեկորներուն պատճառած վէրքերէն ազդուած` իր մահկանացուն կնքեց Արաքսի Արուշեանը (նոյն հրասանդի բեկորներէն զոհուած Ազնիւ Արուշեանի քոյրը): Արդ 30 Յուլիս 2014ին ինկած հրասանդներուն պատճառով արձանագրուած զոհերուն եւ վիրաւորներուն պատկերը հետեւեալն է.- Զոհեր Սոնա Պալըքեան (1960ի ծնունդ)…

Հալեպում երեկվա պայթյունների հետևանքով հայ զոհերի թիվը հասել է 4-ի

tert.am – Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկ գրանցված հրասանդի արկի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է: Մահացել է նաև երեկ զոհված Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Խաչատուրյան-Արուշյանը: Երեկ հաղորդվել էր, որ հայուհի է զոհվել նաև քաղաքի Ճալլա…

Հալեպում ստեղծված ծանր իրավիճակը բնակիչներին ստիպում է արտագաղթել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չդիմանալով քաղաքի լքված վիճակին, ջրի ու էլեկտրականության բացակայությանը, անապահով դրությանը և մանավանդ մտահոգվելով անհեռանկար ապագայով՝ հայերը շարունակում են արտագաղթել Հալեպից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սիրիահայ Հրաչ Կալսահակյանը: Նրա խոսքով, ամեն օր…

Քեսաբում Վարդավառի տոնի առիթով սուրբ պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի մերձակայքում գտնվող Քարադուրան գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոս Պայծառակերպության տոնի առիթով սուրբ պատարագ է մատուցվել: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով, որ Քեսաբի ազատագրումից և բնակիչների վերադարձից հետո սա առաջին…

Քեսապի Գարատուրան Շրջանի Հայկական Եկեղեցին Վերաօծուեցաւ` Հոծ Բազմութեան Ներկայութեան

aztagdaily.com – Ուրբաթ, 25 յուլիս 2014-ին, Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեան կատարեց Քեսապի Գարատուրան շրջանի հայկական Ս. Աստուածածին եկեղեցւոյ վերաօծման արարողութիւնը: Կիրակի, 27 յուլիս 2014-ին, սրբազան հայրը Քեսապի ազատագրումին յաջորդող առաջին Ս. եւ անմահ պատարագը մատուցեց նշեալ եկեղեցւոյ…

Օծվել է Քեսաբին մերձակա Քարադուրան գյուղի եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Քեսաբին մերձակա հայկական Քարադուրան գյուղի եկեղեցու օծման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ կիրակի՝ հուլիսի 27-ին, Քարադուրանի եկեղեցում տեղի կունենա առաջին պատարագը: Ինչ վերաբերում է Քեսաբի եկեղեցիներին,…

Քեսապի Մէջ Անյայտացած Շանթ Յովհաննէսեանը Զոհուած Գտնուած է

KANTSASAR/fb/Հալէպի թէժ մարտերու ժամանակ, Հալէպաբնակ Շանթ Յովհաննէսեան իր կնոջ եւ երեխայի հետ կը տեղափոխուի Քեսապ՝ աւելի ապահով ըլլալու համար: Մարտ 21-ին Քեսապի վրայ յարձակման ժամանակ, ան իր կինն ու երեխան կը դնէ Լաթաքիա տեղափոխող հանրակառքի մը մէջ եւ ինք Քեսապ…

4 ամիս առաջ Քեսաբում անհետացած հայի մարմինը գտել են իրենց բակում թաղված

tert.am – Մոտ 4 ամիս առաջ Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում անհետացած Շանթ Հովհաննիսյանի անշնչացած մարմինը հայտնաբերվել է Քեսաբի իրենց տան բակում՝ թաղված, տեղեկացնում է արևմտահայերեն լուրերի «Եռագոյն» կայքը: Հալեպի թեժ մարտերի ընթացքում հալեպաբնակ Շանթ Հովհաննիսյանն իր կնոջ ու երեխայի հետ…