Լուրեր

Սիրիահայերին պետությունը կօգնի գալ ու մասնակցել Համահայկական խաղերին

news.am – Կառավարության այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում որոշում կայացվեց պետական բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրել օգոստոսի 2-13-ին ՀՀ-ում եւ Արցախում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի ժամանակ Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու համար։Արդեն պայմանավորվածություն կա Բեյրութից նրանց ժամանելու վերաբերյալ: Երեւանի «Արարատ»…

Սիրիայում հայ երիտասարդ է զոհվել

Սիրիայի հյուսիսային Հասիչե շրջանում բախումների հետևանքով հայ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է արևմտահայերեն լուրերի «Եռագույն» կայքը, զոհվածը հայ երիտասարդ Արսեն Պետրոսյանն է, որն անդամակցում էր Սիրիայի ազգային պաշտպանական ուժերին: Սիրիայում արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի հետևանքով զոհված հայերի թիվը…

Վերջին ամիսներին Հայաստան է ժամանել 500 սիրիահայ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան ամիսներին ավելացել է Հայաստան տեղափոխվող սիրիահայերի թիվը: Մայիսի 12-ին Սիրիայում ավարտվել են դասերը և քննական շրջանից հետո մի շարք ընտանիքներ փոխել են բնակության վայրը` գալով Հայաստան, այլ երկիր կամ էլ Սիրիայի ներսում որևէ անվտանգ շրջան:…

Սփյուռքի նախարարը հորդորում է ամեն ինչով օգնել սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի ձեռքի աշխատանքները, քաղցրավենիքներն ու ստեղծած տարատեսակ իրերն ամփոփվեցին մեկ ցուցահանդես-տոնավաճառում: Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածում հունիսի 25-ին բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ավանդական տոնավաճառը: Իրադարձության նախաձեռնողներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները…

Հալեպում Հայաստանի քաղաքացի է զոհվել

azatutyun.am – Ինչպես «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմեց «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը, զոհվածներից մեկը՝ Էդուարդ Պետրոսյանը Հայաստանի քաղաքացի էր և Հալեպ էր ժամանել մի քանի օրով, մյուսը՝ Կարո Մկրտչյանը տեղի արհեստավորներից էր։ Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ, այս օրերին հրթիռակոծվում են Հալեպի…

Տեղեկանք . Առաւել Կազմակերպուածութեամբ Եւ Միասնականութեամբ

aztagdaily.com – Անցնող օրերուն, հակառակ Սուրիոյ մէջ տիրող անբարենպաստ պայմաններուն, կազմակերպական համապատասխան կարգով ՀՅԴ կազմակերպութիւնը համապարփակ քննութեան ենթարկեց Սուրիոյ քաղաքական իրավիճակը, դիմագրաւուած մարտահրաւէրները, հաւանական զարգացումներու տարբերակները, եւ առ այդ` անհրաժեշտ նախաձեռնութիւնները: Առաջնային նկատելով Սուրիոյ հողային ամբողջականութեան պահպանումը, ժողովրդային միասնականութիւնը եւ…

Հրթիռակոծություն Հալեպում. հայեր են զոհվել

yerkir.am (21/06/2015)- Սիրիական Հալեպում նախօրեին դարձյալ հրթիռակոծություն է եղել: Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծության հետևանքով 2 հայ է զոհվել` Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը եւ հալեպահայ Կարո Մկրտչյանը։

Հալեպում հայ է վիրավորվել

panorama.am – Հալեպի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է հայազագի Ֆերնանտ Նիկողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Ըստ աղբյուրի, հունիսի 15-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի մի շարք շրջաններ: «Սանա»-ի տեղեկություններով, 31 հոգի մահացել է, ավելի քան…

Հալեպի նոր հրթիռակոծման զոհերի թվում հայեր չկան

azatutyun.am – Երեկ և այսօր առավոտյան դարձյալ հրթիռակոծվել և հարձակումների են ենթարկվել Հալեպի կենտրոնական թաղամասերը։ 23 մարդ, որոնցից 7-ը երեխա, զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ զոհվածների մեջ հայեր…

Սիրիահայերի 80 տոկոսը դուրս է եկել երկրից. Հրանուշ Հակոբյան

1in.am – «Պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր, հասկանում է իրավիճակը և փորձում է ելքեր գտնել մնացած սիրիահայերին դուրս բերելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 500-ից ավելի մարդ է տեղափոխվել…