yerkir.am (21/06/2015)- Սիրիական Հալեպում նախօրեին դարձյալ հրթիռակոծություն է եղել:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծության հետևանքով 2 հայ է զոհվել` Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը եւ հալեպահայ Կարո Մկրտչյանը։