Սիրիայի հյուսիսային Հասիչե շրջանում բախումների հետևանքով հայ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է արևմտահայերեն լուրերի «Եռագույն» կայքը, զոհվածը հայ երիտասարդ Արսեն Պետրոսյանն է, որն անդամակցում էր Սիրիայի ազգային պաշտպանական ուժերին:
Սիրիայում արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի հետևանքով զոհված հայերի թիվը վաղուց հատել է 100-ի սահմանը: Զոհերի թվում եղել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:
Սիրիայում պատերազմի հետևանքով հայ համայնքը նաև նյութական մեծ վնասներ է կրել: Ավերվել են եկեղեցիներ, դպրոցներ, բնակարաններ։