1in.am – «Պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր, հասկանում է իրավիճակը և փորձում է ելքեր գտնել մնացած սիրիահայերին դուրս բերելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 500-ից ավելի մարդ է տեղափոխվել Հայաստան:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այս պահի դրությամբ ստեղծված վիճակում առաջնայինը մեր հայրենակիցների անվտանգության խնդիրներն են, հետո նոր համայնքի պահպանության հարցը: «Իհարկե, շատ լավ կլինի, որ համայնքը գոյություն ունենա, պահպանվի, խաղաղ պայմանենրում աշխատի, սակայն մարդկանց անվտանգության հարցերը շատ կարևոր են»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ դժվար է ասել, թե այս պահի դրությամբ Սիրիայում որքան հայ է մնացել, սակայն որոշակի հաշվարկներով՝ համայնքի 80 տոկոսը դուրս է եկել այնտեղից:

Նախարարը նաև ասաց, որ այսուհետ «Արի տուն» ծրագիրն ամբողջությամբ նվիրված է լինելու սիրիահայերի ամառային հանգստի կազմակերպմանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: