Լուրեր

Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը, մինչև այժմ փակ է, որի հետևանքով վառելանյութ ու սննդամթերք չի հասնում քաղաք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Հալեպ մուտք գործելը և քաղաքից դուրս գալն անհնար է: Սննդամթերքի…

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ պատանի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում` Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը Արմեն Ժիրայր Ավետիսյանն է, ով իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել…

Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհեր ու վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հոկտեմբերի 22-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 4 քաղաքացի է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է: Հրթիռներն ընկել են քաղաքի Նիլ փողոցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի մեր աղբյուրը նշեց, որ հրթիռակոծված շրջանը Սեվիլի կոչվող շրջանի մեջ է մտնում,…

Բերիո թեմի և Հայ կաթողիկե առաջնորդներն այցելել են Հալեպի հայկական ծերանոց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ի կեսօրին Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը և Հայ կաթողիկե առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանն այցելել են Հալեպի հայկական ծերանոց: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Շահան Սրբազանին և Գերապայծառ…

Հալեպը նորից լույս եւ ջուր ունի

yerkirmedia.am – Չնայած այս օրերի հալեպահայության կորուստներին, տեղի հայությունը շարունակում է համառել: Ինչպես տեղեկացնում է Հալեպի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը, քաղաքում մեկ շաբաթյա ընդմիջումից հետո էլեկտրականությունն ու ջրամատակարարումը վերականգնվել են: Ղամիշլիի «Ազգային Եփրատ» մանկապարտեզի ու Դամասկոսի «Ազգային միացյալ վարժարանի» սաները…

Հալեպում տասնօրյա ընդմիջումից հետո մեկ ժամով վերականգնվել է էներգամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մոտ տասն օրվա անջատումից հետո էլեկտրականությունը մեկ ժամով վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպի որոշ շրջաններում ջրամատակարարումը թեպետ ոչ ամբողջովին, սակայն աստիճանաբար վերականգնվել է: Ջրի հոսքը, սակայն, ոչ բոլոր տեղերում…

Հալեպում հայեր են զոհվել

azatutyun.am – Հալեպի Նոր Գեղի «Քաբրի»-ին կից թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել: Կա նաև մեկ վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Հայտնի է զոհվածների և վիրավորի անունները: Հրթիռակոծության հետևանքով զոհվել են 1956թ. ծնված…

Վիեննայում բարեգործական համերգի կազմակերպիչները հասույթը փոխանցել են Սիրիայի հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Ավստրիայի գրասենյակը հոկտեմբերին 9-ին համատեղ կազմակերպել են բարեգործական համերգ՝ ի աջակցություն Սիրիայում քաղաքացիական պատերազմից տուժած հայ համայնքի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության…

Քեսաբցիներն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում ընդհանուր առմամբ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր տեղի չեն ունենում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ միջադեպեր Քեսաբից դուրս են լինում, թեժ ճակատը գյուղաքաղաքից բավական հեռու…

Հալեպահայ ուսուցիչները ցածր աշխատավարձ են ստանում

panorama.am – Հալեպում մնացած և իրենց առաքելությունը շարունակող հայ ուսուցիչները բավական քիչ գումար են ստանում: Այս մասին գրում է arevelk.am-ը: Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներն ամսական ստանում են 60-120 ԱՄՆ դոլար, որը քիչ գումար է՝ նկատի ունենալով քաղաքում տիրող ընդհանուր ծանր…