Լուրեր

Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանի ռմբակոծությունից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանը սեպտեմբերի 17-ին ռմբակոծության է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ շինության երրորդ հարկը նյութական մեծ վնասներ է կրել, բացի դրանից, վնասվել են մոտակայքում գտնվող Լույս և…

«Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները սկսվել են

yerkir.am – Սեպտեմբերի 17-ին սկսվեցին Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ: Առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի և նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաև տարածքի տեղագրագեոդեզիական…

Սուրիահայերու Ապահովութիւնը Կախեալ Է Տագնապին Դիւանագիտական Լուծումէն. Շիֆ

horizonweekly.ca – ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Սուրիոյ կրօնական փոքրամասնութիւններու ապահովութիւնը երաշխաւորելու գործին մէջ, հակամարտութեան դիւանագիտական լուծում մը գտնելը կենսական նշանակութիւն ունի. այս մասին գրած է քոնկրեսական Էտըմ Շիֆ: Ըստ Շիֆի՝ Սուրիոյ մէջ ձգձգուող քաղաքացիական պատերազմին մէջ ամենախոցելիները կրօնական փոքրամասնութիւններն են, որոնց շարքին են…

Դամասկոսում հրթիռակոծության է ենթարկվել Հայ կաթողիկե եկեղեցու թեմի շենքը

news.am – Դամասկոսում հրթիռակոծության է ենթարկվել Հայ կաթողիկե եկեղեցու թեմի շենքըՍեպտեմբեր 17, 2013 | 22:54 Դամասկոսում, սեպտեմբերի 17-ին, հրթիռակոծության է ենթարկվել Հայ կաթողիկե եկեղեցու թեմի շենքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սիրիայում հայ համայնքի ներկայացուցիչ, Դամասկոսի բնակիչ Նազարեթ…

Հալեպում հայկական դպրոցները վերաբացվել են և աշակերտներ ընդունել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հայկական դպրոցները ամառային արձակուրդից հետո սեպտեմբերի 17-ին բացվել են և ընդունել հալեպահայ աշակերտներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի աղբյուրը: «Այսօր դպրոցների վերամուտի առաջին օրն էր: Երեխաները հաճախում են դպրոց: Կյանքը սկսել է բնականոն…

Հալէպի հայկական դպրոցներու վերամուտը սկսած է

panorama.am – Ֆեյսբուքյան «Հալեպահայեր» խմբում տեղադրվել է Մարի Մերտխանյանի գրառումը, ըստ որի Հալեպում գործող հայկական վարժարանները սկսում են գործել, հալեպահայ երեխաների մեծ մասը դպրոց են վերադարձել: «ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ ԿՈՉ-ԽՆԴՐԱՆՔ Քիչ առաջ Հալէպցի ընկերոջ մը հետ խօսեցայ: Հալէպի դպրոցներու մէկ մասը…

Հայաստանը ողջունում է սիրիական քիմիական զենքի վերաբերյալ առաջարկությունները

azatutyun.am – Հայաստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՀ…

Հալէպահայ Մեծաթիւ Հաւատացեալներ Նշեցին Խաչվերաց Տօնը

aztagdaily.com – Դամասկոսի մէջ «Ազդակ» օրաթերթի թղթակիցը հաղորդեց, որ մինչ դիւանագիտական յարաբերութիւնները կ՛աշխուժանան սուրիական տագնապին քաղաքական լուծում գտնելու նպատակով, գետնի վրայ բախումները կը շարունակուին: Մերթ ընդ մերթ կը լսուին պատերազմական օդանաւերու եւ թնդանօթներու հարուածները` ուղղուած Շապաայի, Ժոպարի եւ Հարասթայի մէջ…

Հալեպում առևանգել են երեք հայ երիտասարդների

panorama.am – Սեպտեմբեր 13-ին Հալեպի Շեյխ Նաջար թաղամասում առևանգել են 3 հայ երիտասարդների` Հովսեփ Մուրադյանին, Գևորգ Հայապետյանին և Տիգրան Պերպերյանին: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ» կայքը: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Հալեպում ազատ էին արձակվել 1.5 ամիս առաջ Թուրքիայի հետ…

«Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» 2012 թվականի գործունեությամբ լուծվել են նաեւ սիրիահայ ուսանողների կրթական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ուսանողական հասարակական կազմակերպության (ՍՈՒԽ ) 2012 թվականի գործունեությունը նպաստել է Հայաստան ժամանած սիրիահայ ուսանողների կրթական խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդի ընդհանուր ամփոփիչ-հաշվետու ժողովի ընթացքում, որն անցկացվեց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում, Սիրահայ ուսանողների հանձնաժողովի համակարգող…