yerkir.am – Սեպտեմբերի 17-ին սկսվեցին Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ:

Առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի և նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաև տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ և հետազոտություններ:

Երկրորդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում և գրունտների նմուշարկում:

Թաղամասի կառուցման նախապատրաստական փուլի մեկնարկին ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները: