panorama.am – Սեպտեմբեր 13-ին Հալեպի Շեյխ Նաջար թաղամասում առևանգել են 3 հայ երիտասարդների` Հովսեփ Մուրադյանին, Գևորգ Հայապետյանին և Տիգրան Պերպերյանին: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ» կայքը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Հալեպում ազատ էին արձակվել 1.5 ամիս առաջ Թուրքիայի հետ սահմանի մոտ առևանգված հայազգի երիտասարդները։ Նրանք եղել են Հալեպից Երևան ուղևորվող ավտոբուսում։ Նրանք էին Գարեգին Հացագործյանը, Կարո Պապօղլյանը, Նարեկ Վարժապետյանը և Սաքո Ասատուրյանը: