news.am – Դամասկոսում հրթիռակոծության է ենթարկվել Հայ կաթողիկե եկեղեցու թեմի շենքըՍեպտեմբեր 17, 2013 | 22:54
Դամասկոսում, սեպտեմբերի 17-ին, հրթիռակոծության է ենթարկվել Հայ կաթողիկե եկեղեցու թեմի շենքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սիրիայում հայ համայնքի ներկայացուցիչ, Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էլմաջյանը՝ հավելելով, որ վիրավորներ կամ սպանվածներ չկան:

Էլմաջյանի խոսքով՝ հրթիռակոծության հետեւանքով տուժել է շենքի 3-րդ հարկը, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող հայկական «Լույս» եւ «Փարոս» ազգային գիմնազիաների շենքերը:

Էլմաջյանը նշել է, որ Հայ կաթողիկե եկեղեցու թեմի շենքը գտնվում է քաղաքի հին հատվածում՝ Բաբ Թաում շրջանում: «Այդ տարածքը բազմիցս ենթարկվել է հրթիռակոծության, սակայն առաջին անգամ է, որ ռազմական գործողություններից տուժում է թեմի շենքը»,-ընդգծեց նա: