Լուրեր

Դամասկոսի Թարգմանչաց ճեմարանում տեղի է ունեցել հայ աշակերտների առաջին զանգի արարողություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ազգային սուրբ Թարգմանչաց ճեմարանում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել առաջին զանգի արարողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ արարողությունը տեղի է ունեցել Դամասկոսի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արամաշ…

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

azg.am – Բարեգործությունը, մարդասիրական ձգտումները գործողություն են պահանջում: «Լավագույն հոգեկան մղումները ոչինչ են նշանակում, եթե չեն հանգեցնում բարի գործողությունների», ասել է ժամանակին ֆրանսիացի գրող Ժոզեֆ Ժուբերը: Այս գիտակցությամբ է Հայաստան ժամանել Ամերիկայում ծնված ու մեծացած, բայց արմատներով ռումինացի, «Global Hope…

Բերիո թեմի նախկին առաջնորդը Սուրբ Պատարագ է մատուցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայապետական Թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում սեպտեմբերի 21-ին Սիրիայի Բերիո թեմի նախկին երկարամյա առաջնորդ գերաշնորհ Տեր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանի ձեռամբ մատուցվել է Սբ. Պատարագ: Տ. Սուրեն Սրբազանը Հայաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի…

Սիրիահայերն այստեղից հեռանալու ուղիներ են որոնում

a1plus.am – Այսօր Սփյուռքահայ ուսանողների խորհրդի Հոգեբանական ակումբի և «Գոյ» հոգեբանական կենտրոնի կողմից նախաձեռնած՝ «Հոգեբանությունը որպես կամուրջ սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև» խորագրով տասնօրյակի բացման արարողությունն էր, որտեղ քննարկում էին, թե ինչ է նրանց համար իրական երջանկությունը: Իրանահայ Լևոն Վարդանյանի…

Հալեպի մոտակայքում 130 քրիստոնյաների, այդ թվում հայերի սպանության լուրը չի համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի մոտակայքում զինված խմբավորումների կողմից 130 քրիստոնյաների, այդ թվում հայերի սպանության լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթից: Լուրը հերքվեց նաև Հալեպում բնակվող մեր հայրենակցի կողմից, ով չցանկացավ ներկայանալ: charlesayoub.com…

Հայաշատ Հալեպն արդեն մի քանի օր զրկված է էլեկտրականությունից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպն արդեն 3-4 օր հոսանքազրկված է, օրվա ընթացքում հազիվ մեկ-երկու ժամ է լինում էլեկտրականություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից: Նույն աղբյուրը նաև նշեց, որ «բանտարկված» վիճակ է, քանի որ հեռախոսակապն անկանոն է գործում,…

Քաշաթաղում սիրիահայ 25-30 ընտանիք է ապրում. Նրանց մի մասը բնակարանի է սպասում

panorama.am – Արցախում այս պահին վերաբնակեցված է սիրիահայ մոտ 25- 30 ընտանիք, 70-80 մարդ: Քաշաթաղի շրջանի ղեկավարի սիրիահայերի գծով օգնական Վարդան Պողոսը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այդ թիվը վերջնական չէ, քանի որ ընտանիքները դեռ գալիս-գնում են: «Եղան սիրիահայեր,…

ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ «ՆՈՐ ՀԱԼԵՊ» ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻՆ

hayernaysor.am – ՀՀ նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում շուտով կսկսվի «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի շինարարությունը՝ սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մեր սիրիահայ հայրենակիցների համար: Արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարության կոչին՝ արդեն իսկ բազմաթիվ կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և պարզապես…

«Նոր Հալեպ» թաղամասում բնակվելու համար դիմել է ավելի քան 450 սիրիահայ ընտանիք

mediamax.am – Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը կառավարության կողմից հանձնարարական ստացավ աջակցել սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը: Այդ նպատակով Աշտարակի քաղաքապետարանը 4.8 հա ընդհանուր մակերեսով տարածք նվիրաբերեց սիրիահայերին, որն արդեն իսկ նոտարական գրանցմամբ պատկանում է «Սիրիահայարեի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»…

Ռուբեն Սաֆրաստյան. Հալեպի հայ համայնքը այսօր վտանգված է

panorama.am – «Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դրական և բացասական երևույթները իրենց ազդեցությունն են ունենում Կովկասյան տարածաշրջանի վրա: Այս պահին Եգիպտոս գրեթե չկա, Լիբիան մասնատված է, բացի այդ, մասնատման գործընթացներ են նկատվում նաև Թուրքիայում»,-այսօր Մոսկվա-Թբիլիսի-Երևան տեսակամրջի ընթացքում անդրադառնալով Մերձավոր…