ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում ապրիլի 14-ի կեսօրին հրսանդներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ հրասանդներն ընկել են Կարեն Եփփե ճեմարանի մերձակայքում գտնվող բնակելի շենքի…
Լուրեր
Հալեպի հայկական թաղամասերը հրետակոծվել են, կան զոհեր և վիրավորներ
13/04/2015
azatutyun.am – Վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերը կրկին ուժգին հրետակոծվում են։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ութ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը, այդ թվում՝ հայեր, վիրավորվել։ Անընդմեջ հրթիռակոծության հետևանքով հատկապես տուժել է Սուլեյմանիե թաղամասը: Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության»…
Լուրեր
Լարված իրավիճակ Հալեպում. 56 վիրավոր, որից ինը՝ հայ
13/04/2015
1in.am – Հալեպում ապրիլի 10-ից մինչև 11-ի առավոտ հրթիռակոծության հետևանքով 20-21 զոհ կա և շուրջ 56 վիրավոր, որից 9-ը՝ հայ: Բարեբախտաբար, հայերից զոհ չունեցանք: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը: Հրթիռակոծությունը տեղի է…
Լուրեր
Հալեպում իրավիճակն անհանգիստ է մնում
13/04/2015
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում երեկ և այսօր առավոտյան ռմբակոծությունները շարունակվել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ժողովրդի մեջ անորոշության և վախի զգացում է տիրում: Ռեիսյանը նաև նշեց, որ առաջնորդարանի…
Լուրեր
Հալեպը կրկին ռմբակոծվում է. հայեր են վիրավորվել
11/04/2015
Հալեպում ապրիլի 10-ի երեկոյան եւ այսօր պայթյունները չեն դադարում: Ռմբակոծության է ենթարկվել նաեւ Սուլեյմանիա հայաշատ թաղամասը: Ինչպես տեղեկացում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ պայթյունների հետեւանքով նաեւ հայեր են վիրավորվել: Զոհեր չկան: Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը,…
Լուրեր
Հայաշատ Սուլեյմանիեն կրկին ռմբակոծվել է
11/04/2015
Հալեպից տագնապալի լուրեր են ստացվում: Ռմբակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասը: Նյութական վնասը բավականին մեծ է: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են: Մանրամասներ հեռախոսազանգով հաղորդել է Սիրիայի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը:
Լուրեր
Քեսաբի մերձակայքում ռումբեր են ընկել
10/04/2015
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի մերձակայքում ապրիլի 8-ին թեժ մարտեր են ընթացել, որոնց արդյունքում սիրիական բանակը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկու բլուրներ է գրավել զինյալներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքահայության շտապօգնության գործադիր մարմնի անդամ, քեսաբահայ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով,…
Լուրեր
Կառավարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին բոլոր ուղղություններով
08/04/2015
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամը շարունակվում է, ինչի հետևանքով շարունակվում է Սիրիայից հայրենիք վերադարձող հայերի հոսքը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի…
Լուրեր
Հայաշատ Հալեպում երկու շաբաթից ավելի է համացանցը չի գործում
08/04/2015
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում արդեն երկու շաբաթից ավելի է համացանցը չի գործում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ հեռախոսակապը նույնպես բավական անկանոն է գործում: «Երեկ երեկոյան ժամերից մինչև առավոտ ռմբակոծությունները չեն դադարել՝ չնայած…
Լուրեր
Մի խումբ սիրիահայ բժիշկներ կամավոր հիմունքներով օգնում են Հայաստան տեղափոխված հայրենակիցներին
03/04/2015
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ սիրիահայ բժիշկներ ամեն շաբաթ Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնում անվճար ընդունում և կոնսուլտացիաներ են անցկացնում Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների հետ: Այս մասին ապրիլի 3-ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իր ղեկավարությամբ տեղի ունեցած Սիրիահայերի…