Հալեպում նախօրեին հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպ քաղաքի հայկական Նոր Գյուղ թաղամասում փետրվարի 6-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ 60-ամյա արհեստավոր Անդրանիկ Ավետիսյանը զոհվել է դիպուկահարի արձակած կրակոցից: Հալեպում տիրող…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պարենամթերք կտրամադրի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած շուրջ 500 սիրիահայ ընտանիքի փետրվարի 6-ին և 8-ին պարենամթերք կտրամադրի: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Վարդանյանի տեղեկացմամբ, շուրջ 12-13 տոննա կազմող պարենամթերքը տրամադրել է Հայկական քրիստոնյա բժիշկների ասոցիացիան։ Մթերք կուղարկվի նաեւ Արցախում հաստատված շուրջ 50…

Հալեպում տեղի ունեցած ոճրագործության զոհերի մեջ հայի անուն չկա

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օրեր առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած շուրջ ութ տասնյակ մարդկանց մեջ հայի անուն հրապարակված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ շարունակվում են աշխատանքները…

Հալեպում բախումների հետեւանքով հայկական դպրոց է վնասվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում հունվարի 31-ի կեսօրին բուռն բախումներ են տեղի ունեցել քաղաքի տարբեր թաղամասերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյսիյանն` ավելացնելով, որ Աշրաֆիե թաղամասում բախումների հետեւանքով վնասվել է հայկական…

Սուրիական Օրագրութիւն – 10

Քոյր գաղութներու նուիրաբերած դրամական նպաստի բաշխումը Հալէպի մէջ: Ո՛չ, պիտի չնկարագրեմ հայկական թոհուբոհը, քանզի ո՛չ ներկայացայ ու ո՛չ ալ ստացայ: Միայն ժողովուրդին մէջ օրերով ծամուող, տարաձայնուող խօսքերուն կ՛արձագանգեմ: Ժողովուրդ մը ամբոխի վերածել կամ ղեկավարելի զանգուածի` մեր հմտութենէն ու նպատակէն կախուած…

ՀՕՄ-Ի «Ամանոր ծրագիր»ը ի նպաստ հալէպահայ փոքրիկներուն

ՀՕՄ-ի մնա­յուն ծրա­գիր­նե­րուն մաս կը կազ­մէ «Ամա­նոր Ծրա­գի­րը», զորս կը կազ­մա­կերպ­ուի ամէն տա­րի Ամա­նո­րի առի­թով, նպա­տակ ու­նե­նա­լով ՀՕՄ-ի հա­մա­հայ­կա­կան ըն­տա­նի­քի ներդ­րում­նե­րով նիւ­թա­կան օժան­դա­կու­թեամբ նպաս­տել տար­բեր եր­կիր­նե­րու հայ­կա­կան ման­կա­տու­նե­րուն, ծե­րա­նոց­նե­րուն, կա­րի­քա­ւոր եւ թե­րաճ երե­խա­նե­րուն, եւայլն: Սուր­իոյ պա­րա­գա­յին, Ամա­նոր Ծրա­գի­րը ամէն տա­րի…

Հալեպը կտրված է արտաքին աշխարհից. «Սիրիական ավիաուղիները» Երեւան- Լաթաքիա չվերթ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպ քաղաքը կարծես թակարդի մեջ է հայտնվել, քանի որ ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել հալեպահայ Հրաչ Կալսահակյանը: Նա տեղեկացնում է, որ…

Հալեպում պատերազմական վիճակը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում պատերազմական վիճակը շարունակվում է, բախումները տեղի են ունենում մասնավորապես քաղաքի արվարձաններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ հունվարի 17-ին եւս Հալեպի որոշ թաղամասերում բախումները եւ…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը

«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչել է տարվա լավագույն նախաձեռնություն: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը` նշելով, որ տարվա լավագույնը ճանաչվելը բոլորի նվիրումի արդյունքն է։ Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավատացել…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ

HelpYourBrother «Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Սննդամթերքից բացի սիրիահայերին կբաժանվեն ձմեռային հագուստներ, բաճկոններ:

Ավելի քան 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, առաջիկայում օգնություն կտրամադրի Հայ Ավետարանական եկեղեցին:

Սիրիահայերին պարենով կապոցներ էին ուղարկել նաեւ Արմավիրի գյուղերից, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնն էլ օպտիկական ակնոցներ է տրամադրել տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին:

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում այս օրերին պարեն տեսակավորող կամավորների փոխարեն հավաքվում են Սիրիայի օգնության խաչի տիկինները եւ արդեն նախապես կազմված ցուցակներով օգնություն բաժանում կարիքավոր սիրիահայերի: Աշխատանքները համակարգում է ՀՕՄ-ը: Այս անգամ արդեն սննդի փոխարեն ձմեռային հագուստ կբաժանեն ավելի քան 350 սիրիահայ երեխայի:

«Մեր սիրիահայ ընկերոջ կողմից երեխաների ձմեռային վերակուներ կբաժանվեն: Իհարկե, առաջիկայում նույնպես օգնություն կլինի»,- ասել է Խաչիկ Ճոզիկյանը:

Աշխատանք, բնակարան, կրթություն. այսպիսին են այսօր հայրենիքում ապրող ավելի քան 8000 սիրիահայերի հիմնական խնդիրները: Մեծ մասն արդեն համակերպվել է այս վիճակի հետ, փորձում է աշխատանք գտնել եւ մշտապես հաստատվել հայրենիքում: Մի մասն էլ սպասում է սահմանները բացվելուն, որ կրկին վերադառնա Հալեպ:

Չնայած դժվարություններին, այս ամիսների ընթացքում մի շատ կարեւոր եւ արժեքավոր երեւույթ նկատվեց, ասել է է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Ճոզիկյանը` սիրիահայության օգնության ձեռք մեկնեց ողջ հայությունը. «Տարբեր տեսակի օգնություն է լինում: Անգամ հեռավոր գյուղերից գալիս են, որ ինչ-որ կերպ օգնեն կարիքի մեջ գտնվող սիրիահայերին»:

«Արամ Մանուկյան» կենտրոնը մարդաշատ կլինի նաեւ հաջորդ շաբաթ: Նախաձեռնության անդամները այսքանով չեն սահմանափակվելու: Առաջիկայում պատրաստվում են նորից սնունդ եւ ձմեռային հագուստ բաժանել: