yerkirmedia.am – Սիրիական Հալեպ քաղաքը շարունակում է մնալ հակամարտության կիզակետում, եւ զոհերի թիվն աստիճանաբար աճում է:
Այսօր տեղեկություն է ստացվել 2 հայ զոհի մասին: Նրանցից մեկը՝ Հարութ Բալաբանյանը, մայիսիս 26-ն ռումբի պայթյունի հետեւանքով ստացած վնասվածքներից հետո չի կարողացել ուշքի գալ եւ հիվանդանոցում մահացել է:
Իսկ Համբարձում Այվազյանը, ով գտնվում էր Հալեպի կենտրոնական բանտում, սպանվել է սիրիացի ապստամբների կողմից բանտի վրա իրականացված հարձակման ժամանակ: