ilur.am – Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնեց սիրիահայ ուսանողների կացությունը, ինչպես նաև անդրադարձավ նրանց ներկայիս խնդիրներին:
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր ուսանում է մոտավորապես 4000 սփյուռքահայ ուսանող, որոնցից 250-ը սիրիահայ են, նրանց 60-ից 70 տոկոսը հաստատվել են Հայաստանում Սիրիայում լարված իրավիճակից հետո:
Սամվել Մկոյանը սիրիահայերի խնդիրներից առանձնացրեց կեցության, ուսման վարձի, ինչպես նաև աշխատեղերի հետ կապված խնդիրները: Նա նկատեց, որ բակալավրում սովորող սիրահայ ուսանողները վճարում են նույն վարձավճարը, ինչ հայաստանցի ուսանողները: Այլ պատկեր է զրո կուրսում սովորող ուսանողների պարագայում, այդ դեպքում վարձավճարը ավելի բարձր է:
Սիրիահայ ուսանողները Հայաստանում աշխատում են հիմնականում սպասարկման ոլորտներում: Քանի որ Սիրիան գտնվում է պատերազմական վիճակում, այդ պատճառով սիրահայերը, առավել ևս սիրահայ ուսանողները ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ: