Նա նշեց, որ պայթյունները տեղի են ունեցել խիտ երթևեկելի հատվածներում և, ըստ նախնական տեղեկության, զոհվել է առնվազն երկու մարդ, կան վիրավորներ։ Զոհերի ինքնությունն ու ազգային պատկանելությունը դեռևս ճշտված չէ։
Անդրադառնալով Հալեպում առկա իրավիճակին՝ Ժիրայր Ռեյիսյանն ընդգծեց, որ քաղաքում որևէ տեղաշարժ չկա։ Քաղաքի կենտրոնական թաղամասերն այժմ համեմատաբար հեռու են բուն բախումների գոտուց, սակայն շրջակայքում տեղի ունեցող կռիվների ձայները լսելի են։
«Քաղաքն իր տնտեսական տագնապեն, էլեկտրականության, հաղորդակցության դժվարություններեն չէ ձերբազատված, սղաճը օրըստօրե կսաստկանա։ Մարդիկ կսպասեն, որ բան մը փոխվի՝ ոչ թե հայտարարություններով, այլ գործնապես բան մը տեսնեն»,-ասաց Ժիրայր Ռեյիսյանը։
