yerkirmedia.am – Սիրիայի դեպքերից հետո Հայաստան եկեն մեծ թովով բժիշկներ: Հենց այդ ժամանակ էլ առողջապահության նախարարությունը նրանց աշխատանքի տեղավորման ծրագիր մշակեց: Մի մասն արդեն ապահովված է աշխատանքով, մյուս մասի համար այն դեռեւս իրականություն չէ:
Սիրիահայ բժիշկների մասնագիտական հմտություններից գոհ են, ասում են՝ ե՛ւ պատասխանատու են, ե՛ւ որակյալ մասնագետներ են: Նրանցից մեկն էլ մեր պատմության հերոսն է. Հալեպում լավագույն կլիննիկաներից մեկում աշխատած ինվազիվ սրտաբան Պողոս Սարգիսյանը հիմա բուժում է իր հայրենակիցների անառողջ սրտերը:

Հալեպի ամենահայտնի սրտաբաններից մեկը Հայրենիքում վիրահատությունների մասին չէր մտածում: Հիվանդներն ամենալուրջ սիրտ-անոթային խնդիրներով քաղաքում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներն էին: Հալեպի ամենահեղինակավոր սրտաբանական հիվանդանոցից, որտեղ աշխատում էր Սարգիսյանը, հիմա ոչինչ չի մնացել:

3-րդ կլինիկական հիվանդանոցում նրան հարազատի նման են ընդունել. 150 կորոնոգրաֆիա, ավելի քան 70 ստենտավորում ու ոչ մի վատ արդյունք. հիմա բժշկին հյուր են գալիս նույնիսկ այն հիվանդները, որոնց մոտ ցանկացած միջամտություն էր ռիսկային:

“Այս ինվազիվ բաժինն այնքան կարեւոր է եւ պատասխանատու է, պատկերացրեք, որ էական տարբերություներ չկան, ճիշտ է այնտեղ ավելի շատ էի վարձատրում, սակայն ես գոհ եմ պայմաններից”,- ասաց Պողոս Սարգիսյանը։

Բժիշկ Սարգիսյանի համար այստեղ շատ բան է տարբեր` սկսած վարձատրությունից մինչեւ հիվանդների թիվը. Հալեպի կլինիկան 5-6 մլն բնակիչների էր ապահովում: Չնայած այստեղ էլ հիվանդների պակաս չկա, սակայն բժիշկը դժգոհում է` ուշ են դիմում, այն ժամանակ, երբ արդեն հաճախ ուշ է:

“Խնդրում եմ, որ ժողովուրդը դիմի այս միջոցառմանը, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունները քրոնիկ են, դրանք երկար տարիների բուժում են պահանջում եւ մարդիկ բուժում ես ստանում՝ իրենց գնահատականը չիմանալով, իսկ զոնդավորումը հնարավորություն է տալիս ճշգրիտ գնահատական տալ”,- ասաց բժիշկը։

Հիմա ապագայի պլանները միայն այս հիվանդանոցի ու հայրենիքի հետ են կապված. կինը եւս բժշկուհին է, աշխատանք, սակայն դեռ չի գտել, երեխաները տեղավորվել են դպրոցում, ինքն էլ դեռ վարձով է ապրում:

“Շատ ընկերներ ունեք, ցավոք սրտի սպասում են վայրկան առ վայրկյան որ իրավիճակը հանդարտվի եւ վերադառնան, սակայն ոչ մի լավ բան այնտեղ տեղի չի ունենում: Շատ մեծ սթրես տարանք, սակայն եթե կարողանամ ինձ հայրենիքում դրսեւորել, ամեն ինչ լավ լինի, թերեւս մնամ։ Ամեն դեպքում, մի քանի տարիվա իմ պլաններն այստեղի հետ են, քանի որ ես գոհ եմ պայմաններից”,- ասաց բժիշկը:

Առողջապահության նախարարության կադրերի վարչության պետ Սամվել Սողոմոնյանն ամենօրյա կապի մեջ է աշխատանք չունեցող սիրիահայ բժիշկների հետ. հատուկ ծրագրով, երբեմն էլ` անձնական կապերով են փորձում նրանց հայաստանյան առողջապահական համակարգում ներառել: Առավելապես առաջարկները մարզային բուժհաստատություններում են, սակայն ոչ թե գյուղական, այլ հիմնանորոգված մեծ բժշկական կենտրոններում:

Սիրիահայ դեռ ոչ մի բժշկի մասնագիտական կարողությունների հետ կապված Առողջապահության նախարարութունը դժգահություն չի ստացել: Ընդհանուր առմամբ, Հայաստան է եկել 93 բժիշկ ու բուժքույր. նրանից աշխատանք փնտրողները 7 տասնյակ են, արդեն 4 տասնյակը տեղավորված են։ Նրանց մի մասը րոպե առ րոպե է սպասում այդպես էլ վերջը չերեւացող սիրիական հակամարտության ավարտին, մյուսները հստակ են որոշել. բժշկական գործիքներն այսուհետ օգտագործելու են միայն հայրենիքում: