panorama.am – Փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր ավտոմեքենայից առևանգված էր հայ երիտասարդ Գևորգ Կարագուլյանը «Ժամանակի» հետ զրույցում պատմել է, թե ինչպես է Սիրիայում առևանգվել, 20 օր գերի մնացել անհայտ վայրում ու ազատ արձակվել այն բանից հետո, երբ ծնողները վճարել են առևանգողների պահանջած 50 հազար ԱՄՆ դոլար փրկագինը:

«Աշխատանքի վայր էի գնում, մեքենայով մեր առաջը կտրեցին, ասացին՝ մեզ հետ պիտի գաք, ձեզ ստուգենք՝ մեզ մեղադրելով, որ իբր մենք օգնում ենք սիրիական զորքին: Էդպես սուտ են խոսում, որ բռնեն-գումար վերցնեն»,- պատմել է օրերս Երևան եկած Կարագուլյանը: Առևանգումից հետո հանցագործները հեռախոսով կապվել են Գևորգի հոր հետ՝ սպառնալով, թե կսպանեն նրան, եթե իրենց ուզած գումարը չբերի: «Հորս ասում էին՝ այսօր թևը կտրեցինք, այսօր կսպանենք,վախեցնում էին իրենց, որ ավելի շատ գումար վերցնեն»:

Նրա խոսքերով՝ սպառնալիքն իրական էր. «Մտածում էի, որ կարող է և սպանեն»: Առևանգողները սկզբում 150 հազար դոլար են պահանջել՝ որպես փրկագին, հետո 20 օրվա ընթացքում հասել են 50 հազարի: