tert.am – Սիրիացի ապստամբների հարձակումը Կամիշլի քաղաքի վրա վերջ է դրել դե ֆակտո խաղաղության պակտին, որ գործում էր այդ քաղաքի համար Սիրիայի հակամարտության 2 տարիներին, հայտնում է Al Jazeera-ն:
Այդ հաշտությունը հնարավոր էր եղել տեղի քրդերի և արաբ ապստամբների միջև համաձայնությամբ: Աղբյուրը նշում է, որ խոսքը Սիրիայի ազատ բանակի և «Հաղթանակի ճակատի» մասին է, որոնք նախկինում բախվել են քրիստոնյաների և քրդերի հետ:
Այժմ Կամիշլիում բախումներ են ապստամբների և կառավարական ուժերի միջև: Ականատեսները պատմել են, որ բանակը ռմբակոծել է տեղի օդանավակայանը, շատ պայթյուններ են եղել:
Կամիշլին հայաբնակ քաղաք է Սիրիայի ու Թուրքիայի սահմանին՝ Իրաքին մոտ: