yerkirmedia.am – Սիրիահայ երեխաների համար Հայաստանում ապրելու եւ ուսումնառելու բարդություններից մեկը լեզվի խնդիրն է: Բայց այս դեպքում էլ անլուծելի ոչինչ չկա: Նոր միջավայրին ու իրավիճակներին երեխաներն առավել շուտ են հարմարվում: Սա ընդունված տեսակետ է: Ինչպես ասում են՝ արյան կանչն ուժեղ է:
Հարություն Կյուլտալյանն այսօր Հայաստանում գտնվող սիրիահայ շուրջ 250 երեխաներից մեկն է, ով արդեն 7 ամիս է՝ հաճախում է Շիրվանզադեի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց: Մեծ հետաքրքրությամբ եւ ոգեւորությամբ էլ սովորում է բոլոր առարկաները ,սակայն որոշ դժվարություններ ունի լեզվի հետ կապված: Հալեպի հայկական դպրոցում նա բոլոր առարկաները սովորել է արաբերենով եւ մի քանիսը՝ արեւմտահայերենով, իսկ այստեղ դժվարություններ ունի արեւելահայերենով ուսանել` հատակապես մաթեմատիկայի դասին:
Ուսուցիչների հոգատար եւ ջերմ վերաբերմունքի շնորհիվ Հարությունը կարողանում է հաղթահարել իր առջեւ ծառացած դժվարությունները: Կարճ ժամանակում հասցրել է սիրել իր նոր դասարանը եւ ձեռք բերել շատ ընկերներ:
Հարությունի ծնողները դժվարանում են օգնել երեխաներին: Նրանք նույնպես ունեն լեզվի եւ կրթական ծրագրերի տարբերության խնդիր: Այսուհանդերձ, տարիքի պատճառով թերեւս Հարությունն ավելի շուտ է հարմարվել: Եղբայրն` Անդրանիկնը, ով արդեն 10-րդ դասարանում է, ավերի է դժվարանում
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ գործող “Կիլիկիան դպրոցում” սովորում է հանրապետությունում գտնվող սիրիահայերից շուրջ 300-ը, սակայն սիրիահայ այն ընտանիքները, որոնք վճռել են մնալ Հայաստանում, ցանկացել են, որ իրենց երեխաները սովորեն հանրակրթական դպրոցներում: Այդպիսով, թեկուզ դժվարությամբ, բայց նրանք ուզում են ինտեգրվել Հայաստանի հասարակությանը։
Նյութը պատրաստել են վերջին շաբաթներին մեր հեռուստաընկերությունում մասնագիտական փորձաշրջան անցնող ուսանողները՝ Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանից։