Երեկ առավոտյան Սիրիայի հայաբնակ Հալեպի Համտանիե, Ալ Զահրա և Ալ Ճապրիե շրջաններում զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 23-ը: Ըստ «Գանձասար»-ի՝ ժամեր անց հրթիռակոծվել են նաև Սուլեյմանիե և Թելեֆոն Հաուաի շրջանները:

Գրանցվել են նաև նյութական վնասներ: