news.am – Հալեպում օրեր առաջ վիրավորված հայ տղամարդը այսօր՝ օգոստոսի 12-ի առավոտյան մահացել է ալ-Ռազի հիվանդանոցում։

Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի տեղեկություններով՝ Սարգիս Գույումճյանի հուղարկավորությունը կայանալու է այսօր, Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նշենք, որ Սիրիայում արյունահեղ իրադարձություններից առաջ ապրում էր մոտ 60-70 հազար հայ: Նրանցից ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ ցրված էր այնպիսի քաղաքներում, ինչպես Լաթաքիան, Հոմսը, Քամիշլին, Հասակեն, Յակուբիեն, Ռաքան, Քեսաբը եւ իհարկե՝ մայրաքաղաք Դամասկոսը: