news.am – Փետրվարի 3-ի երեկոյան ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաբնակ թաղամասերը: Այս մասին հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմը:
Հիթիռներից մեկը պայթել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ու Սահակյան վարժարանի միջեւ գտնվող տարածքում՝ Նոր գյուղ հայկական թաղամասում: Երկրորդ հրթիռը պայթել է հայկական ծերանոցի մոտ, ինչի հետեւանքով էլեկտրալարերը բոցավառվել են:
Պայթյունների հետեւանքով կան վիրավորներ, իսկ բնակարաններին, խանութներին, մեքենաներին ու պետական ունեցվծքին նյութական վնաս է հասցվել: