panorama.am – Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Իմատ Խամիսը հայտարարել է, որ Հալեպի ժողովուրդն առաջիկա ամսվա առաջին օրերից սկսած կունենա էլեկտրաէներգիա: Նա ասել է, որ քաղաքը կանոնավոր կերպով կունենա էլեկտրականություն:

Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Հալեպն ավելի քան 4 ամիս է զրկված է էլեկտրականությունից: Էլեկտրականությունն ապահովում են էլեկտրածին սարքերը, որոնք վաճառվում են: Ապահովության համար սիրիական բանակը նախօրեին իր հսկողության տալ է առել Հալեպի արևելան շրջանի արվարձաններում գտնվող Ալ Ուատիաա գյուղը, որը հարակից է Հալեպը մատակարարող էլեկտրակայանին: