news.am – Սիրիայի պատերազմի պատճառով 3 տարի առաջ ընտանիքի հետ Հայաստան տեղափոխված 70-ամյա Մարի Խնգիկյանը մտահոգված է, որ երկրում ամեն տարի շատանում է աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը: NEWS.am-ի հետ զրույցում Մարի Խնգիկյանը Հայաստանի իշխանություններին հորդորեց երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայերն Հայաստանից չհեռանան, իսկ սիրիահայերը Սիրիայից Եվրոպա գնալու փոխարեն Հայաստան վերադառնան: Չնայած հայրենիքում եղած որոշ դժվարություններին, 70-ամյա կինը շնորհակալ է, որ հայրենիքում իրեն ու իր ընտանիքի սրտաբաց ընդունել է եւ այժմ ընտանիքի հետ ապրում է խաղաղ ու անվտանգ հայրենիքում:
«Շատ վատ է, որ այժմ Սիրիայում եղած հայերը բոլորը պատրաստ են Կանադա երթալու, այստեղ գալու փոխարեն: Պետք է այդ մասին մտածենք, մենք բոլորս կնեղվինք, ինչու՞ համար կպարպենք Հայաստանը, մենք տեր պետք է կենանք մեր հայրենիքին: Պետք է համախմբվենք, որ հոս մնանք: Հոս ամեն ինչ կվաճառեն` տուն, խանութ ու կերթան, որովհետեւ տեղացիները գործատեղիներ չունեն, պետք է գարծատեղիներ բացելու մասին մտածել»,-ասաց տիկին Մարին:
Սիրիահայ կնոջը զարմացրել է Երեւանի ամանորյա տոնական զարդարանքը, նրա խոսքով մայրաքաղաքի զարդարանքի վրա այդքան գումարներ ծախսելու փոխարեն, ավելի լավ կլիներ, եթե այդ գումարները տրվեին աղքատներին, կամ էլ երկրում նոր աշխատատեղեր ու պայմաններ ստեղծվեին, որպեսզի երկրում արտագաղթ չլինի:
«Այսչափ լույսերը, Հյուսիսային պողոտայի շքեղությունը ո՞ր ինչ, երանի գործատեղեր բանան, որ գործի երթանք, ասոր մասին պետք է մտածել, աս ձեւական բաները փոր չի կշտացնե»,-ասաց տիկին Մարին: