panorama.am – Հալեպի հարավային շրջանում նախօրեին տասնյակ հրթիռներ են ընկել: Այս մասին գրում է «Արևելքը»: Հրթիռակոծման հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Հրթիռներից մեկն ընկել է Խալտիե շրջանում գտնվող վարժարանի վրա, լսվել են երեխաների օգնության աղաղակներ:

Կեսօրին ահաբեկիչների թիրախն է եղել Հալեպի Էշրէֆիե շրջանը, որտեղ նույնպես գրանցվել են զոհեր և վիրավորներ:

Նախնական տվյալներով, հրթիռակոծումների հետևանքով զոհվել է 6 մարդ, 25 մարդ վիրավորվել է: