yerkir.am – Հալեպահայ աղջիկը 4 ժամ լողալուց հետո փրկվել է՝ հասնելով Իզմիր
Հալեպահայ մի ընտանիք, փորձելով լաստանավով Թուրքիայից Հունաստան հասնել, անհետացել է:

Ըստ «Արևելք»-ի՝ 19-ամյա Արինա Թեքեյանը փրկվել է 4 ժամ լողալուց հետո ՝ հասնելով Թուրքիայի Իզմիր քաղաքը:

Մոտ մեկ շաբաթ առաջ Թեքեյանների ընտանիքը Բեյրութից հասել էր Թուրքիա և փորձել լաստանավով մեկնել Հունաստան, իսկ այնտեղից՝ Գերմանիա: Արինայի հարազատների՝ հոր, մոր, 10-ամյա եղբոր և տատիկի մասին դեռևս տեղեկություններ չկան: