Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:
[…]
Ժողովի երրորդ նիստին Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց Եկեղեցու կողմից սիրիահայությանը ցուցաբերվող զորակցությանը: Տեղեկացվեց, որ այդ նպատակով Մայր Աթոռը 200 հազար ԱՄՆ դոլար գումար արդեն փոխանցել է, իսկ վերջերս տրամադրել է ևս 100 հազար ԱՄՆ դոլար: Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց թեմակալ առաջնորդներին շարունակել առավել ջանքեր ներդնել` համայնքներից օգնություն և օժանդակություն հասցնելու կարիքի մեջ գտնվող Սիրիայի հայ համայնքին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ