Հայաստանի կառավարությունը կարողացել է լուծում գտնել Սրիայի ժամանած հայերի բնակարանների վարձերը վճարելու համար։ Այդ մաիսն կառավարության նիստում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Վերջին ամիսներին Սիրիայից ժամանել է եւս 200 հայ։ Նրանցից մի քանիսը ցանկանում են ամիսներ անց վերադառնալ Հալեպ, մյուսները ժամանել են մշտական բնակության, ասել է Հակոբյանը։ Օրերս նախարարությունը միջգերատեսչական խորհրդակցություն է արել, որի ընթացքում տարբեր պաշտոնյաներ նշել են,թ ե ինչ աշխատանք կարող են անել սիրիահայերին օգնելու համար։
Հնարավորությւոն կա սիրիահայերին փոքր եւ միջին բիզնեսի համար մատչեի վարկեր տալու։