yerkirmedia.am – Հայաստանից ամեն գնով արտագաղթելու ուղիներ, պարզվում է, ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են փնտրում, այլև՝ սեփական երկրից Հայաստան փախած սիրիահայերը:
Եվ, իհարկե, նման ցանկություններն ի կատար ածելու պատրաստակամություն հայտնողների պակաս նման դեպքերում չի լինում: Այսպիսի մի հնարավորությունից օգտվել ու սիրիահայ իր հայրենակիցների ծանր վիճակից սեփական օգուտներն է քաղել նաև ոմն հայաստանցի:
Նա 2014թ. դեկտեմբերին 9 սիրիահայերի Եվրոպա ուղարկելու խոստումներ է տվել, դրա դիմաց նրանցից յուրաքանչյուրից պահանջել ու ստացել է 5000 ԱՄՆ դոլար, իսկ 45 000 դոլարը ստանալուց հետո` անհետացել: 2-3 ամիս նրան անօգուտ փնտրելուց հետո ճարահատված սիրիացիները դիմել են իրավապահներին: Նրանց հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով , այն է` պետական սահմանը ապօրինի հատելը: