tert.am – Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում երեկ ուժգին պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ցնցվել է ողջ քաղաքը:

Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող «Սուեյղա» շրջանում, ինչի հետևանքով նյութական և ֆիզիկական ծանր վնասներ են արձանագրվել:

Երկրաշարժի ուժգնությամբ պայթյունի հետևանքով ցնցվել են նաև քաղաքի հայահոծ թաղամասերը:
Զինյալ խմբավորումների կողմից արձակված ականների պայթյուններին հաջորդել են սիրիական բանակի ու զինյալների միջև ժամեր տևած բախումները: Դրանց ընթացքում սպանվել են տասնյակ զինյալներ:

Սիրիական բանակը ռազմական լայնածավալ գործողություններ է իրականացնում նաև Հալեպի շրջակայքում՝ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել