news.am – Սիրիայի Հալեպ քաղաքում փետրվարի 26-ին, զինյալ գրոհայինների հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվե, եւս երկուսը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը, մահացել է 51-ամյա Հակոբ Գաբրիելյանը: Վիրավորվել են Շողեր Արսլանյանն ու Սոսի Ստամբուլյան-Օհանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հալեպ քաղաքի մի քանի թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով երկու հայ էր զոհվել, եւս հինգը վիրավորվել էին։ Զոհվել էին Սաքո Քարքելյանն ու Հարութ Աղսանյանը։ Վիրավորվել էին Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալողյանը, Ավո Զարմինյանը, Լեւոն Բարսեղյանն ու Նազո Աղսանյանը։