tert.am – Հունվարի 28-ին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել էր ընդունելություն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին դիմել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:
Վերջինս շեշտել է Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում:
Ընդունելության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրեր են հանձնվել մի խումբ հալեպահայերի: Իրենց խոսքում նորընծա քաղաքացիները վստահեցրել են, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այս նշանակալի և հիշարժան օրը ստացած ՀՀ անձնագրերը: