tert.am – Սիրիայում հայ է զոհվել: Այս մասին հայտնում է Khabar Armani արաբալեզու լրատվականը:
Ըստ աղբյուրի՝ զոհվածը Սաքո Սոլակյան անուն-ազգանունով երիտասարդն է, ով ծառայել է սիրիական զինված ուժերում: Նա զոհվել է Սիրիայի Իդլիբ նահանգի Համիդիյե բնակավայրի մոտ տեղի ունեցած մարտերում:
Զոհվածի տարիքի վերաբերյալ և այլ տվյալներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ նա վիրավորվել է ողնաշարից, մահացել ստացված վիրավորումից և ցավերից:
2011-ից ի վեր Սիրիայում քաղաքացիական պատերազմ է: Մինչ օրս դրան զոհ է գնացել 200 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ սիրիահայեր: