panorama.am – Թեև քեսաբցիներն արդեն վերադարձել են իրենց տները ու վերակառուցել են իրենց եկեղեցիներն ու դպրոցները, սակայն այդ շրջանում անվտանգության խնդիրը կրկին սրվել են:
Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ»-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Երկու օր առաջ հրթիռակոծվել էր Քեսաբի մոտ գտնվող Լեղի ջուրի (Ֆռնլոք) անցակետը, իսկ դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան մեծ է եղել Քեսաբի վրա հարձակման վտանգը: Բնակչության մեծ մասին, հատկապես կանանց և երեխաներին, դուրս են բերել Քեսաբից և տեղափոխել Լաթաքիա: Ըստ զինվորական աղբյուրների` Թուրքիայի կողմից` սահմանին շատ մոտ, նկատվել են զինված ասպտամբական խմբավորումներ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 21-ի առավոտյան իսլամիստները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաշատ Քեսաբ քաղաքի վրա, որը գտնվում է Լաթաքիա նահանգում և սահմանակից է Թուրքիային: Տեղի բնակչությունը տարհանվել է հարևան Լաթաքիա: Սիրիայի կառավարական բանակը շրջանը գրոհայիններից ազատագրել է հունիսին: